«Ադրբեջանը չի դիմել Ուկրաինային՝ Լապշինին արտահանձնելու խնդրանքով». Ադրբեջանի գլխավոր դատախազություն

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դրդապատճառ չի ունեցել դիմել Ուկրաինայի իր գործընկերներին, քանի որ «բլոգերի որոնումներով զբաղվել է Ինտերպոլը»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Բելառուսի գլխավոր դատախազությանը՝ ընդամենը նրան ձերբակալելուց հետո արտահանձնելու համար։

Ավելի վաղ REGNUM գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու հարցումով Ադրբեջանը դիմել էր ոչ միայն Բելառուսին, այլև Ուկրաինային։

Գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, որը բլոգերին մեղադրում է երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր անելու և Ադբեջանի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության մեջ, դիմել էր Ուկրաինային՝ խնդրելով արտահանձնել Լապշինին և մերժում էր ստացել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից:

Տեսանյութեր

Լրահոս