Բաժիններ՝

Ռուսաստանն ու ՄԱԿ­ը հումանիտար նոր օգնություն են ցուցաբերել Սիրիային

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»­-ը:

«Ալ­Մաադի, Շեյխ Մասուդ շրջաններին, Սուլեյման­ալ­Հալաբի և Ալ­Ֆիրդաուս շրջանների դպրոցներին, Հարավային Նոր Հալեպ շրջանի մզկիթին և Ալֆինուն Նասաույիա շրջանի դպրոցին, ինչպես նաև Համա նահանգի Սկալբիա բնակավայրի խաղաղ բնակիչներին մատակարարվել է 3,8 տոննա հաց, 3 հազար բաժին տաք ուտելիք և 400 սննդի փաթեթ»,­ նշված է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, ռուսական ինքնաթիռներով Դեյր­էզ­Զոր քաղաքի շրջան է մատակարարվել է 20,6 տոննա հումանիտար բեռ, որը Սիրիայի իշխանությունները ստացել են ՄԱԿ­ի խողովակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս