«Իրանի հետ միջուկային գործարքն իսկական աղետ է դարձել Իսրայելի համար». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատել է իրանական ատոմի հարցով գործարքը՝ հայտարարելով, որ այն աղետ է դարձել մասնավորապես Իսրայելի համար։
«Իրանի հետ համաձայնագիրը աղետ է դարձել Իսրայելի համար։ Դա անիմաստ է ինչպես բանակցությունների մակարդակով, այնպես էլ իրականացման։ Այն ամենը, ինչ վերաբերում է այդ համաձայնագրին, սարսափեցնում է։
Որպես գործարար, ես կարողանում եմ լավ պայմանավորվածությունը տարբերել վատից։ Այդ համաձայնագիրը անհնար է հասկանալ։ Դա վեր է իմ պատկերացումներից»,- ասել է Թրափը իսրայելական israelhayom.co.il պարբերականին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանն անվանել էր «մեծագույն վտանգ» հրեական պետության համար։