
Հովհաննես Հարությունյանն այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի. ՔԿՎ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի` այսօր տարածած հայտարարությունն այն մասին, թե իբր իր պաշտպանյալը գտնվում է նվաստացուցիչ պայմաններում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Տեղեկացնենք, որ Հովհաննես Հարությունյանն այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` կալանավորված անձանց համար նախատեսված խցային պայմաններում: