Բաժիններ՝

Էրդողանը մեկնում է Մոսկվա և Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ Կիևում կայացած ճեպազրույցում։

«Մոտ ժամանակներս մենք կհայտարարենք մեր նախագահի այցերի մասին ինչպես Մոսկվա, այնպես էլ Կիև»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ օրակարգում լինելու են երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու անվտանգության հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս