ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով հազարավոր ավիաչվերթեր են չեղարկվել
Ձյան առատ տեղումներն ու ուժեղ քամիները պատուհասել են Նյու Ջերսի, Նյու Յորք և Քոնեկտիկուտ նահանգները։
Ձնախառն ուժեղ քամու պատճառով ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում չեղարկվել է ավելի քան 2300 ավիաչվերթ։
Այսպես, ինքնաթիռները չեն թռչում Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոնեկտիկուտ նահանգներ։ Տեղեկություններ կան նաև ձյան տեղումների հետևանքով 2 զոհի մասին։
Հիդրոօթերևութաբանական ծառայությունների տվյալով՝ Նյու Յորքում տեղացել է ավելի քան 30 սմ ձյուն, քամու արագությունը հասնում է 80 կմ/ժ-ի։
«Դա անհավանական ուժեղ ձնաբուք է, ստեղծվել են դժվարին եղանակային պայմաններ»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Բիլ դե Բլազիոն։
Բացի այդ՝ Նյու Յորքում ու արվարձաններում ձնաբքի հետևանքով չեղարկվել են դպրոցական պարապմունքները։