Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց՝ դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի տանել բեռը

Այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ անցած 2 տարին կուսակցությունը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, թե դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի տանել բեռը:

«Այս ընթացքում ինձ համար եղել են հուսահատության օրեր, չեմ թաքցնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ունեցել են կորուստներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով կուսկացությունը պահեց` սպասելով այս օրվան:

«Բացվելու է նոր էջ, կամ.. այդ կամի մասին չեմ ուզում մտածել, որովհետև այլ ընտրություն չունենք, առաջիկա ընտրությունների քաղաքական արժեքը շատ բարձր է»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նա նշեց, որ գիտակցում են վերցրած բեռի ծանրությունը և միասին Ծառուկյան դաշինքով բարձր պետք է պահեն նշաձողը:

«Նո պասարան»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս