ԱՄՆ նոր գլխավոր դատախազը կոչ է արել վերջ դնել անօրինական միգրացիային
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կոչ է արել վերջ դնել անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակին, հայտնում է BBC-ն։
«Մենք պետք է վերջ դնենք անօրինականությանը, որը սպառնում է հասարակական անվտանգությանը և խլում է ամերկացի աշխատակիցների աշխատավարձերը»,- հայտարարել է Սեշնսը Սպիտակ տանը երդմնակալության արարողության ժամանակ և հավելել, որ «մեզ անհրաժեշտ է միգրացիայի օրինական համակարգ»։
Օրինական միգրացիա ասելով նա ընդգծել է, որ ինքը հասկանում է այնպիսին, որը կծառայի Միացյալ Նահանգների ժողովրդի շահերին։
«Դա հակաբարոյական չէ, դա ամոթ չէ»,- հավելել է նա։
Նշվում է, որ նոր դատախազը առաջիններից մեկն է աջակցել Դոնալդ Թրամփի թեկնածությանը նախագահական ընտրություններում ու դարձել է նրա գլխավոր խորհրդականներից մեկն անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում։
Փետրվարի 8-ին ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանության արժանացրեց Սեշնսի թեկնածությանը երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։