Հայ դատի հանձնախումբը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Հանձնախումբը հորդորում է գնալ միանալ արշավին և կոչ անել սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին հանդես գալ Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու լարվածության աճը դատապարտող հայտարարությամբ: