Բաժիններ՝

ԱՄՆ-ը հետաքննում է Թրամփի հեռախոսազրույցների մանրամասների արտահոսքերը. The Hill

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ուսումնասիրում է, թե ինչ կերպ են ԶԼՄ-ներում հայտնվում մանրամասներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և օտարերկրյա ղեկավարների հեռախոսազրույցների վերաբերյալ, գրում է The Hill-ը։

«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, և այն անհանգստություն է հարուցում»,- հայտնել է Սփայսերը։

Նրա խոսքով՝ «այդ արտահոսքերից որոշները գոյություն ունեցող կանոնների ու օրենքների ակնհայտ խախտում են»։

Սպիտակ տան խոսնակը չի նշել, թե ինչ կարգի հետաքննություն է ընթանում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պետության ղեկավարը անհանգստացած է ստեղծված իրավիճակից։

«Իհարկե, նա անհանգստացած է դրանից։ Անձամբ փաստը, որ նա չի կարող վարել բանակցություններ առանց արտահոսքի, անհանգստություն է հարուցում»,- ասել է Սփայսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս