«Կհանդիպենք դատարանում». Թրամփը՝ իր միգրացիոն հրամանագրի արգելքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանի կողմից իր միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանի արգելքը։
«Կհանդիպենք դատարանում, խաղադրույքին դրված է ազգային անվտանգությունը»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը:
«Այդ հրամանագրի ընդունումը պահանջող ապացույցներ տրամադրելու փոխարեն կառավարությունն այնպիսի դիրք է բռնել, որ մենք նույնիսկ չպետք է քննենք նրա որոշումը: Մենք համաձայն չենք»,- ասված է դատարանի որոշման մեջ: