Խոշոր հրդեհ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Փետրվարի 10-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Վարուժան փողոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:18-ին, մարվել՝ 07:25-ին: Այրվել է երկհարկանի տան առաջին հարկի հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով (20 քմ):