Թիրախում Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ գտնվող տախտակի շուկան է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձեւելու տարբերակներ: Վերաձեւման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան է, որը արդեն տարիներ շարունակ գտնվում է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ:
Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար: Առավելագույնը, որ «թույլատրված է», կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար եւ ոչ ավելին: Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է:
ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում: Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: