«Լապշինի հարցը կլուծվի Ադրբեջանի հետ աշխատանքային կարգով». Զախարովա
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը կլուծվի Ադրբեջանի հետ աշխատանքային կարգով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ այդ հարցը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք ծագում են երկկողմ հարաբերություններում, անկախ այն բանից, թե ինչ երկրների մասին ենք մտածում, պետք է լուծվեն աշխատանքային կարգով։ Լինում են ավելի բարդ հարցեր։
Իհարկե, ամենը, ինչ կապված է ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ, մեզ համար առաջնային թեմա է։ Սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ ամենը լուծվելու է աշխատանքային կարգով»,- հավելել է նա, ում խոսքերը մեջբերել է ԱՊԱ գործակալությունը։