Բաժիններ՝

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարող է դառնալ «Լիվերպուլի» սեփականատերը

Հնարավոր է, շուտով մերսիսայդյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները շրջեն Windows Phone-երով:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին և «Նյու-Ինգլանդ Փեթրիոթսի» սեփականատեր Ռոբերտ Քրաֆթին առաջարկել են գնել «Լիվերպուլը»:
Թոմ Հիքսը և Ջորջ Ժիլետը համաձայնել են վաճառել «Լիվերպուլը» դեռ 2010 թվականին, երբ հասկացել են, որ ի վիճակի չեն վերադարձնել այն գումարը, որը պարտք են վերցրել 2007 թվականին՝ ակումբը գնելու համար:

«Լիվերպուլի» նախագահ Սըր Մարտին Բրոուտոնը հաստատել է բանակցությունների հնարավորությունն ակումբի սեփականատերերի և Բիլ Գեյթսի միջև: Ռոբերտ Քրաֆտի կարողությունը գնահատվում է 4.9 մլրդ եվրո, Բիլ Գեյթսի կարողությունը՝ 79.7 մլրդ եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս