![](/banners/BeFunky-design.jpg)
««Արսենա՞լ». ես ոչինչ չեմ հաստատի, կամ հերքի». Մասիմիլիանո Ալեգրի
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1490987-31816890-2560-1440.jpg)
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչը հրաժարվում է մեկնաբանել շշուկները:
«Շշուկներ կան այն մասին, որ ես գլխավորելու եմ «Արսենալը»: Ես ոչինչ չեմ հաստատի կամ հերքի: Ես կապված եմ «Յուվենթուսի» հետ և կենտրոնացած եմ այդ ակումբի հետ ձեռքբերումներ ունենալու վրա: Մրցաշրջանի այս հատվածում մեդիան միշտ ասում է, որ ես ինչ-որ տեղ գնում եմ, նույնիսկ, եթե գործերը լավ են ընթանում»,- Ալեգրիին է մեջբերում ESPN-ը:
Արսեն Վենգերի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Կողմերը դեռ չեն պայմանավորվել նոր համաձայնագրի վերաբերյալ:
Ավելի վաղ «Յուվենթուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը