Բաժիններ՝

Շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը՝ երկրի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում. Forbes

Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը (Vartan Sirmakes) ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։

«Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 225 միլիոն շվեյցարական ֆրանկ»,- գրում է Forbes-ը՝ վկայակոչելով շվեյցարական Bilanz ամսագրի ամենամյա վարկանշային աղյուսակին։

Վարդան Սրմաքեշը Ֆրանկ Մյուլլերի հետ հիմնել է Technowatch SA ընկերությունը 1991թ.՝ 50/50 մասնաբաժնով, այնուհետ շվեյցարական ժամացույցների հայտնի բրենդը 1998թ.։ 2003թ. Մյուլլերը տարաձայնությունների պատճառով վաճառեց իր բաժնետոմսերի փաթեթը հայ գործարարին և հեռացավ բիզնեսից։ Ներկայումս Մյուլլերը բնակվում է Մոնակոյում։

Նա համարվում է Շվեյցարիայի հայ համայնքի գլխավոր դոնորներից մեկը։
Նա երկար տարիներ Հայաստանում և Արցախում զբաղվել է ներդրումային տարբեր նախագծերով։

Գործունեություն է ծավալում նաև բանկային ոլորտում, մասնավորապես, «Արցախբանկի» 39.1 տոկոսի և «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է։
2013 թ. նշանակվել է Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս