Ռուսաստանը Սիրիային մատակարարել է 50 «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռ. Fox News
Ռուսաստանն այս շաբաթ Սիրիային մատակարարել է 50 «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռ, գրում է ամերիկյան Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրթիռները 2 օրում տեղափոխվել են Սիրիայի Տարտուս նավահանգիստ։ Դա նման զինատեսակի խոշորագույն մատակարարումն է, որը ՌԴ-ն իրականացրել է Սիրիայում։
Հաղորդվում է նաև, որ Սիրիայում ռուս զինվորականները վերջին օրերին գործարկել են երկու «Տոչկա-Ու» հրթիռ ու 4 «Իսկանդեր» հրթիռ Իդլիբում ընդդիմության դիրքերի ուղղությամբ։
Fox News-ի աղբյուրները նշել են, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք հարվածի տակ են հայտնվել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիացիները։