Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 10-ին առանձին շրջաններում, փետրվարի 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Երևան քաղաքի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C