Բաժիններ՝

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. փետրվարի 9-ի առավոտյան ջրագծի վթարի հետևանքով, ժամը 11.30-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 11.00-ն դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շարուրի և Շիրակի փողոցների` իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:

Ներքին Շենգավիթ թաղամասում, Բագրատունյաց պողոտայում, Մանթաշյան, Թադևոսյան, Եղբայրության, Մանանդյան, Շևչենկոյի, Մայիսի 9-ի փողոցներում կդիտվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս