Իսրայելի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Էլ Բաաս քաղաքը
Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» է ձեռնարկել Սիրիայի դեմ: Այդ մասին, ասված է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Սիրիայի հարավ-արեւմուտքում գրոհել է էլ Բաաս քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա: Պատճառվել է նյութական վնաս, զոհեր չկան»,- նշվում է հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ ուղղաթիռը չի մտել Սիրիայի օդային տարածություն եւ հրթիռն արձակել է Գոլանի բարձունքների բռնազավթված մասից:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարված է հասցվել Գոլանի բարձունքներում սիրիական կողմի դիրքին ի պատասխան հրեական պետության կողմից վերահսկվող տարածքի վրա տանկային արկի ընկնելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: