Բրյուսովի ռեկտորը՝ իրենց դեմ հարուցված քրեական գործի մասին. «Առավոտ»

Aravot.am-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում բուհում հայտնաբերվել է 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ եւ գործ է հարուցվել, քանի որ այդ «փաստը պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ»:

«Ուսումնասիրություններ են եղել, բացահայտվել են որոշ բաներ, բաներ կան, որ ես ինքս եմ բացահայտել, ինքս եմ հայտնել, եւ հիմա ուսումնասիրությունները շարունակվում են»: Ռեկտորը չի կարծում, թե այսկերպ ուզում են իրենից ազատվել: «Այդ պատկերը հնուց եկած բան է»,-շեշտեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս