«Լեսթերի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին ֆուտբոլիստներին արգելել է ուտել հավի մսով բուրգերներ
Այսպիսի մարզչի հետ KFC չես գնա:
Մարզիչը փնտրում է անհաջող խաղի պատճառները և վերանայում է նախապատրաստման բոլոր ասպեկտները: Ինչպես գրում է Mirror-ը, հավի կոտլետներով բուրգերներ ֆուտբոլիստներին մատուցվում էին խաղից հետո: Հիմա դրանք փոխարինվել են պաստայով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղուսակում «Լեսթերը» գրավում է 16-րդ հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով առաջ լինելով վտանգավոր գոտուց:
2016-17թթ. մրցաշրջանում Ջեյմի Վարդին դարձել է 5 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը