Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն փետրվարի 13-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությանը։
Ջանելիձեն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։