«Դեռ ժամկետներ չկան». Պեսկովը՝ Միութենական պետության բարձրագույն պետխորհրդի անցկացման մասին
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետը երկու երկրների ներկայացուցիչները դեռ չեն կարողացել համաձայնեցնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ժամկետ չկա։ Չի հաջողվել համաձայնեցնել երկու երկրների ղեկավարների գրաֆիկը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի անցկացման համար»,- ասել է նա, որի խոսքերը մեջբերել է REGNUM-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունից Բելառուսի դուրս գալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Դա կատարյալ հորինվածք է»,- հայտարարել էր Լուկաշենկոն։