Բաժիններ՝

ԱՄՆ-ում կբացվի Ցեղասպանության ժամանակ փրկված հայկական եզակի գորգերի ցուցադրություն

Փետրվարի 11-ին Մասսաչուսեթս նահանգի Լինն քաղաքի մշակութային ժառանգության թանգարանում կբացվի «Հոգու գաղտնարանները. Ներկայացնելով հայկական ասեղնագործություններ, ժանյակներ ու գորգեր» ցուցադրությունը։

Ցուցադրությանը կներկայացվեն եզակի ձեռագործ աշխատանքներ, որոնք հայ ներգաղթյալները Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց հետ Թուրքիայից տեղափոխել են ԱՄՆ։

Բազմաթիվ ցուցանմուշներ Մասսաչուսեթսի հայ համայնքի անդամների ընտանեկան մասունքներ են, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, գրում է Asbarez-ը։
Ցուցադրության համադրողն է ամերիկացի արվեստաբան Քեյթ Լուչինին, որը մի քանի տարի գլխավորել է Լիննի թանգարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728