ՔԿՎ պատասխանը՝ Ժիրայր Սէֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ
«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի խցում իբր «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ակնկալվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերդարձնի Ժ. Սէֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում:
Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը և պարբերաբար արվում է:
Հավելենք նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին