Ինչ պայմանով ներում կշնորհվի Լապշինին. «Ինտերֆաքս»
«Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող է ներում շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանով՝ հրապարակավ ներողություն խնդրելուց հետո:
«Բլոգերի ճակատագրի շուրջ բազմակողմանի բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ տարբերակների, քննարկվել է նրան ներում շնորհելու տարբերակը, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի Ադրբեջանի օրենքները խախտելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նա նշել է, որ Մինսկում Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի և Իսրայելի ներկայացուցիչները (Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն) բանակցություններ են սկսել՝ նրան ազատ արձակելու պայմանների շուրջ: