«Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման և նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի, 19-ամյա Ն. Բ.-ն, ծննդաբերելու նպատակով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ծննդատուն, որտեղ ծննդաբերելուց հետո վերջինիս հարազատներին հայտնել են, որ ծննդաբերության ժամանակ առաջացել են խնդիրներ, ինչի հետևանքով հունվարի 28-ի առավոտյան նորածնին շտապ տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Երկու օր անց երեխան մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են ստացվել «Արմավիր ԲԿ» -ի մանկաբարձ գինեկոլոգից, ծնարանի մանկաբարձուհիներից: Պարզվել է նաև, որ երեխան ծնվել է «ներարգանդային սուր հիպոքսիա, թոքաբորբ, շնչառակաան բավարարվածության երրորդ աստիճանի, երիկամային սուր անբավարարվածություն, հեմոռագիկ սինդրոմ, ցնցումային համախտանիշ» ախտորոշմամբ, ինչը կարող էր հետևանք լինել ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների հետևանքով պորտալարով երեխայի պարանոցի սեղման կամ ծննդաբերության ընթացքում իրականացված ոչ ճիշտ ծննդօգնության: Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցների կանչով «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները նորածին երեխային շտապ կարգով, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2017թ. հունվարի 29-ին վերջինս մահացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծննդօգնությունն իրականացնող բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին վկայող բավարար փաստական տվյալներ, որն անզգուշությամբ առաջացրել է նորածնի մահ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի