Միլիարդատիրոջ հետ զվարճացող Օբաման YouTube-ի աստղ է դարձել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/877831.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արձակուրդն անցկացնելիս սպորտի էքստրեմալ ձեւերով է զբաղվել բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Ալիքների վրա թռչող քաղաքական գործչին ներկայացնող հոլովակը փետրվարի 7-ին հրապարակվել է Richard Branson-ի YouTube-ալիքում: Մեկ օրում այն հավաքել է գրեթե 2 միլիոն դիտում:
Օբաման Բրենսոնի հետ զբոսանավի վրա հանգստանում է Մոսկիտո առողջարան-կղզու մերձակայքում եւ նրա հետ մրցում Է քայթբորդի վրա սահելու հմտությամբ: Արդյունքում նախկին նախագահը հաղթել է միլիարդատիրոջը՝ նրանից առաջ անցնելով 50 մետրով: