Բաժիններ՝

«Պարտիզան Լուկաշենկոն մեծագույն հաջողության հասավ՝ Լապշինին հանձնելով հոշոտման». Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է REGNUM-ը։

«Բելառուսը թույլատրել է Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, նրան այնտեղ սպասվում է 8 տարվա ազատազրկում Ղարաբաղ այցի համար։ Դա հիմարություն է, նա ունի իրավունք լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է համարում, Ղարաբաղը ոչ ոքի կողմից կարգավորված հարց չէ, նա Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտարարել է Ժիրինովսկին։

«Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդներ։ Ուկրաինան նրան արտահանձնելու որոշում չտվեց՝ Լապշինն ունի երեք անձնագիր՝ իսրայելական, ուկրաինական ու ռուսական, միայն Բելառուսը արտահանձնեց։ Բելառուսի ինչի՞ն էր դա պետք։ Մեծն Բելառուսը ահա արտահանձնեց ռուս Լապշինին Բաքվի հոշոտմանը, ինչ լավ է, պարտիզան Լուկաշենկոն մեծագույն հաջողության հասավ»,- ծաղրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս