Բաժիններ՝

«Իսրայելն ուշադիր հետևում է Լապշինի գործին». Իսրայելի ԱԳՆ

Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը բացի ռուսականից, ունի նաև Իսրայելի քաղաքացիություն և շփման մեջ է կողմերի հետ, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը։

«Մենք ուշադիր հետևում ենք պարոն Լապշինի գործի զարգացմանն ու շփման մետ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ դինավագիտական և հյուպատոսական խողովակներով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Մինսկը բլոգերին արտահանձնել է Բաքվին։ Անցած գիշեր Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ գտնվող Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան։

Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։

Նա հայտնել է, որ ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ բլոգերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար:

Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս