Թրամփը մտադիր է ավելացնել ԱՄՆ բանակի ֆինանսավորումը
ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Նախագահը հայտարարել է մտադրության մասին՝ պատմական դարձնել ԱՄՆ զինված ուժերի ֆինանսավորումը՝ ցուցադրելով ողջ աշխարհին, որ Ամերիկան աջակցում է բոլորին, ով կանգնած է ազատության պաշտպանությանը։
Ինչպես նախագահն է նախկինում բազմիցս նշել, զինված ուժերը գտնվում են արմատական իսլամիստ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում, և մենք պետք է պաշտպանենք նրանց, որոնք պաշտպանում են մեզ»,- ասել է Սփայսերը։
Նախօրեին Թրամփը հանդիպել էր կենտրոնական հրամանատարության ու հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության հետ ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Մակդիլ» բազայում։