Բաժիններ՝

«Մկրատ կա դատարանի համար». Արփինե Հովհաննիսյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հարկը, տուրքը կամ պարտադիր վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով փաստաթղթերը չներկայացնելու կամ այդ փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ տուգանք կամ ազատազրկում՝ 2-3 տարի ժամկետով։

«Մինչև 4 միլիոն առկա շեմի պայմաններում այս խախտումների համար ապաքրեականացվում է այս արարքը։ Նախկինում խոշոր չափ էր համարվում նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկից 15 հազարապատիկը չգերազանցող գումարը, այժմ այդ նվազգույն շեմը բարձրացվել է ՝ 4 հազարապատիկից 15 հազարապատիկը։ Սա նշանակում է, որ մինև 4 միլիոն դրամ նման խախտումները ապաքրեականացվում են, ու նախատեսվում է վարչական պատասխանատվություն»,-նշեց նախարարը։

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարիեն Աճեմյանը հետաքրքրվեց՝ արդյոք շատ խիստ չե՞ք համարում 2-5 տարի ժամեկտով ազատազրկումը՝  փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այն ժամանակ խիստ կհամարեր, բայց հիմա դատարանն այլընտրանք ունի. «Նախկինում համաձայն չէի լինի, հիմա այլընտրանք, մկրատ կա դատարանի համար՝ տուգանք՝ 2-3 հազարապատիկի չափով կամ ազատազրուկում 2-5 տարով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս