Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր սպառազինություններ

Իրանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ներկայացրել է սպառազինության լորտի նոր ձեռքբերումները, հայտնում է գերատեսչության կայքը։

Ինչպես հայտնում է պորտալը, երկուշաբթի օրը շնորհանդեսին ցուցադրվել են Fajr-5 տեսակի հրթիռներ, Misagh-3 շարժական զենիթահրթիռային համալիրը, նոր ականանետ ու իրանական արտադրության ատրճանակ։

«Ձեռքբերումները, որոնք ցուցադրվել են այսօր, ընդլայնում են մեր պաշտպանական հնարավորությունները»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հասան Դեհգանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի