«Էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ, ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»
«Ես չեմ որոշում, կուսակցությունն ա որոշում: Եթե կուսակցությունը որոշում կայացնի, էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ, ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` խոսելով առաջիկա ընտրությունների և իր առաջադրման մասին:
168.am-ի հարցին, բայց ցանկություն ունե՞ք կրկին պատգամավոր դառնալու, Ս.Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, ունեմ, ո՞նց թե, լիքը գործ ունեմ հըլը անելու, ո՞նց չունեմ»:
Ըստ նրա` ընտրությունների ժամանակ իր ընտրատեղամասում ևս մրցակցություն կլինի, ժողովուրդն ազատ կլինի ընտրության մեջ. «Խախտում չի լինի ու իմ ընտրատարածքում չի եղել»:
ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին հարցին՝ Ս.Սարոյանը պատասխանեց. «Ամեն մարդ ինքն ա որոշում իրա ճանապարհը: Ես ո՞վ եմ, որ քննադատեմ՝ Հովիկ Աբրահամյանը գնա՞ց, թե մնա՞ց: Եթե տունը տասը ախպեր ես, մի ախպերը հելնում տեղ ա գնում, թողում, էթում ա, իհարկե, թուլացավ էն 9 ախպերը: Ես որ նեղանամ, կէթամ մեր տուն: Հետո նեղանալը որն ա, մենք տղամարդ ենք»: