Բաժիններ՝

Պենտագոնը լռել է 2001 թվականից ի վեր հազարավոր մահաբեր ավիահարվածների մասին. Military Times

Պենտագոնը չի հայտնել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում հազարավոր մահացու ելքով ավիահարվածների մասին՝ սկսած 2001 թվականից, գրում է Military Times-ը։

Ինչպես հայտնում է պարբերականը, զինվորականները դա անվանել են «ընդունված պրակտիկա»։

Միայն 2016թ. ԱՄՆ-ը 456 ավիահարված է հասցրել Աֆղանստանում, որոնք գրանցված չեն տվյալների բաց բազայում, որը վարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերը և որի վրա հենվում են ԱՄՆ Կոնգրեսը, ռազմական վերլուծաբանները, ԱՄՆ դաշնակիցներն ու հետազոտողները։
Այդ ավիահարվածները իրականացվել են ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերց։
Նշվում է, որ տվյալների բազան եղել է կիսատ՝ 2001թ. հոկտեմբերից, երբ սկսվել է «ահաբեկչության դեմ պատերազմը»։

ԱՄՆ զինվորականների անանուն ներկայացուցչի տվյալով՝ ԱՄՆ-ն չի փորձում թաքցնել ավիահարվածների փաստը։

«Դա միշտ այդպես եղել է։ Մենք չենք հետևում, օրինակ հարվածների քանակին, որոնք իրականացվել են Apache ուղղաթիռների կողմից»,- պատմել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս