Ձերբակալություն «Արմենիա» բժշկական կենտրոնում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 4-ին, ժամը 12.50-ին, Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: