Բաժիններ՝

Դուբայում փետրվարի 5­-ն առանց մեքենաների օր է հայտարարվել

Դուբայի իշխանությունները փետրվարի 5­-ն առանց ավտոմեքենաների օր են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-­ն, այն վարորդը, ով կհրաժարվի այդ օրը մեքենա վարելուց, կնպաստի միջոցների փոխանցմանը բարեգործական ֆոնդին:

Դուբայի քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին հրաժարվել այդ օրը մեքենա վարելուց վնասակար նյութերի արտանետումը նվազացնելու նպատակով:

Քաղաքապետարանի բարեգործական նվիրաբերումը և ծառատունկը կախված կլինի, թե քանի վարորդ է հրաժարվելու այդ օրը մեքենա վարելուց:

Առաջին հերթին այս նախաձեռնությունը վերաբերվելու է պետական աշխատողներին, որոնց կայանատեղիները փետրվարի 5­ին փակվելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս