Բաժիններ՝

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է միջազգային պայմանագրերի խախտման մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ՝ կապված սահմանային գոտիների վերականգնման հետ։

Սահմանային գոտին կտեղակայվի Սմոլենսկի, Պսկովի, Բրյանսկի մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին՝ համաձայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հրամանագրի։

Հիշեցնենք, որ Բելառուսը նախագահի հրամանով ռուս-բելառուսական սահմանին սահմանել էր սահմայաին գոտու ռեժիմ 2014թ. սեպտեմբերին, սակայն դա չէր կիրառել։
Որոշումն ուժի մեջ է մտնելու փետրվարի 7-ին։

«Պատկերացրեք՝ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր ու համաձայնագրեր։ Եվ ինչ-որ նախարար, անգամ ամենաուժեղը, անվտանգության դաշնային ծառայության ղեկավար և այլն, գրիչի մի հարվածով խաչ է քաշել այդ բոլոր պայմանավորվածությունների վրա իր 801, 802, 803 հրամաններով։

Ես անգամ թվարկում եմ այդ հրամանագրերը։ Նախարարը գրիչի մի հարվածով այդ ամենը ջնջել է։ Դա ի՞նչ է, նորմա՞լ է»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մամուլի ասուլիսին։
Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան երեկ հայտարարել էր, թե Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին։
Բելառուս դիվանագետի խոսքով՝ գործողությունները չհամաձայնեցնելը հարուցում է «արդարացի հարցեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս