Բաժիններ՝

«Բելառուսի քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր». Լուկաշենկո

Բելառուսը պետք է կառուցի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, սակայն դեռևս այդքան էլ չի ստացվում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք այլ ճակատագիր չունենք, քան այն, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր»,- հայտարարել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ բազմավեկտոր քաղաքականությունը «կոշտ գաղափար և պահանջ» է, սակայն հավելել է, որ «ամեն ինչ չէ, որ ստացվել է այդ բազմավեկտորայնության հետ»։

«Մենք այսօր գտնվում ենք եվրասիական մայրցամաքի էպիկենտրոնում, այդպես ճակատագիրն է դասավորվել։ Մենք այլ ճանապարհ չունենք, քան բազմավեկտոր քաղաքականություն զարգացնելը»,- ընդգծել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս