Հրապարակվել են նոր տվյալներ Թուրքիայի ԶՈՒ թվաքանակի վերաբերյալ
2017թ. փետրվարի դրությամբ Թուրքիայի բանակում իր ծառայությունն է անցնում 362 հազար 284 հազար մարդ, հայտնում է թուրքական Internet Haber պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 201 գեներալ ու ծովակալ, 25 725 սպա, 64 655 սերժանտ, 47 167 պայմանագրային սերժանտ, 16 000 շարքային պայմանագրային շարքային զինծառայող։
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց թիվը կազմում է 208 515 մարդ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 401 199 մարդ։
Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերից, ժանդարմերիայից, առափնյա պահպանությունից։
Նրանք ընդգրկված են Թուրքիայի ՊՆ-ի և ՆԳՆ-ի կազմի մեջ։