Գերմանիայում գտնվում են 285 հնարավոր ահաբեկիչներ. ոստիկանություն
Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում: Այդ մասին հայտնել է Վիսբադենի քրեական գործերի գերատեսչությունը (Bundeskriminalamt, BKA):
Բացի այդ, ամբողջ երկրում 760 քրեական գործ է վարվում հազար մարդու նկատմամբ, որոնց կասկածում են իսլամիստական բնույթի ահաբեկչական գործունեության հետ կապված հոդվածներով:
BKA-ի տվյալներով՝ 2012 թվականից Գերմանիայից շուրջ 900 քաղաքացիներ են մեկնել՝ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու արմատական խմբավորումների շարքերում: 145 իսլամիստներ զոհվել են, 280-ը վերադարձել են Գերմանիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: