Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդի է հանվել
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը ԱՄՆ-ում կվաճառվի աճուրդում, ասվում է Alexander Historical Auctions աճուրդի տան կայքում։
Siemens հեռախոսը եղել է վերմախտի նվերը։ 1945թ. խորհրդային զինվորները այն հայտնաբերել էին Հիտլերի բունկերում ու հանձնել բրիտանացի սպային, որի ընտանիքը սարքը պահել է ավելի քան 70 տարի։
Աճուրդի տունը լոտը անվանում է «հնարավոր է, բոլոր ժամանակների ամենակործանիչ զենքը, որը կյանքից զրկել է միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում»։
Հեռախոսի նախնական արժեքը կազմում է 200-300 հազար դոլար։
Աճուրդը կանցկացվի փետրվարի 19-ին։ Բացի հեռախոսից՝ աճուրդի կհանվեն նաև Երրորդ ռայխի այլ իրեր։