ԱՄՆ-ը թույլատրել է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա:
Այս մասին լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է մամուլի քարտուղարը: