Գերմանիայի ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողության
Գերմանիայի ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողության Գեսսեն շրջանում։
Այս մասին հայտնում է Blid պարբերականը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը։
Ավելի քան 10 ահաբեկչի հայտնաբերման նպատակով խուզարկություններ են իրականացվում մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրանկֆուրտի, Օֆենբախի ու Վիսբադենի 54 օբյեկտներում։
Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել էր ԴԱԻՇ-ի հետ ունեցած կապերի մեջ կասկածվող 3 մարդ։