Բաժիններ՝

Հայաստանում 2016թ. փախստականի կարգավիճակ է ստացել 37 օտարերկրյա քաղաքացի

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել 37 օտարերկրյա քաղաքացի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության 29 քաղաքացի: Նրանց թվում են մինչև 17 տարեկան 6 տղամարդ և 4 կին, 18-34 տարեկան 6 տղամարդ և 3 կին, 35-64 տարեկան` 4 տղամարդ, 5 կին և 65-ն անց՝ 1 տղամարդ:

Փախստականի կարգավիճակ է շնորհվել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող մինչև 17 տարեկան 2 և 35-64 տարիքային միջակայքում գտնվող ևս 2 կանանց, Իրաքի և Կամերունի քաղաքացիություն ունեցող մեկական կանանց: Ինչպես նաև քաղաքացիություն չունեցող 1 կնոջ և 1 տղամարդու:

Միևնույն ժամանակահատվածում 43 անձանց նկատմամբ դադարեցվել է փախստականի կարգավիճակը: Այդ թվում Սիրայի` 13, Իրաքի` 5 քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող 25 անձանց նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս