Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն»: