Սոցապփոխնախարարի պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 27-ամյա Աշոտ Մարգարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։

Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած։ Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների և այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728