Միացյալ Թագավորության վարչապետը Թուրքիայում է
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետ Մեյին Անկարայի նախագահական նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման ավարտից հետո կազմակերպվելու է հանդիպում լրագրողների հետ:
Ավելի ուշ Միացյալ Թագավորության վարչապետը կհանդիպի Թուրքիայի իր գործընկերոջ` Բինալի Յըլդըրըմի հետ: